Բավ է պառակտվել
08-05-2015 11:58

ՌԴ-ն և Չինաստանը մտադիր են սկսել ԵԱՏՄ-ի և «Մետաքսե ճանապարհ»-ի համագործակցությունը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի պաշտոնական այցի ժամանակ Մոսկվայում մի շարք կարևորագույն փաստաթուղթ կստորագրվի, այդ թվում նաև ԵԱՏՄ-ի և «Մետաքսե ճանապարհ» տնտեսական գոտու շրջանակներում համապարփակ համագործակցության վերաբերյալ հայտարարություն: Այդ մասին լրագրողներին ուրբաթ հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նաև նշեց, որ ԵԱՏՄ-ի և «Մետաքսե ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության վերաբերյալ հայտարարություն ընդունելու մասին: Այդ փաստաթուղթը ստորագրելու են երկու պետությունների նախագահները: Պեսկովի խոսքով՝ «Մետաքսե ճանապարհ»-ը «հեղինակավոր տնտեսական և աշխարհաքաղաքական նախագիծ է»: «Տվյալ դեպքում առաջնորդները խոսում են ԵԱՏՄ-ի և «Մետաքսե ճանապարհ»-ի համատեղելիության մասին: Այստեղից արդեն մի շարք այլ նախագծեր են բխում, որոնց վերաբերյալ համաձայնագրերը ստորագրվելու են ՌԴ Երկաթգծերի և Տրանսպորտի նախարարության միջև Մոսկվա-Կազան բարձրարագ երկաթգիծ կառուցելու վերաբերյալ», – նշեց Պեսկովը: «Բացի դրանից ստորագրվելու են շատ այլ փաստաթղթեր», –  հավելեց Պեսկովը: