09-04-2015 12:24

Հունաստանը և Ռուսաստանը էմբարգոն հաղթահարելու միջոցներ են փնտրում

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կարծիքով՝ Ռուսաստանը և Հունաստանը պարենային էմբարգոյի պայմաններում հունական արտադրանքի արտահանման հարցում բարդությունները հաղթահարելու միջոցն են գտել: Հունաստանի ագրարային ոլորտում կրած վնասը Ռուսաստանի կողմից պարենային էմբարգո սահմանելու հետևանքով կազմում է 30-35 մլն. եվրո: Ավելի վաղ ՌԴ տնտեսական զագացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նշել էր, որ Ռուսաստանը Հունգարիայի և Հունաստանի պարենային էմբարգոն թուլացնելուն ուղղված միջոցներ է փնտրում: Իր հերթին ՌԴ գյուղնախարար Նիկոլայ Ֆյոդորովը երեքշաբթի հայտարարեց, որ քիչ հավանական է համարում, որ Հունաստանի պատվիրակության կողմից ՌԴ կատարված այցի շրջանակներում կարող է լուծվել պարենային էմբարգոյի ցուցակից այդ երկիրը հանելու հարցը: