09-09-2015 11:19

Ռուսաստանը պատրաստ է ՀԱՊԿ երկրներում ավիաբազաներ ստեղծել. Մեդվեդև

Ռուսաստանը պատրաստ է ավիաբազաներ ստեղծել Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Այն մասին, ինչ վերաբերում է նմանատիպ համաձայնագրերին և նմանատիպ բազաների ապատեղակայմանը, ապա, ինչպես հայտնի է, մեզ մոտ նման բազաներ գոյություն ունեն: Խոսքը և՛ Ղրղըզստանի, և՛ Հայաստանի մասին, և դրանում ոչ մի զարմանալի բան չկա: Մենք, ըստ էության, պատրաստ ենք դա անել այդ երկրների հետ, որոնց հետ մեզ կապում են դաշնակցական հարաբերությունները` կլինի դա ՀԱՊԿ կամ ՀԱՊԿ գումարած դաշնային պայմանավորվածություն` ինչպես Բելառուս Հանրապետության հետ»,- ասել է Մեդվեդևը: