Բավ է պառակտվել
11-11-2016 14:30

Իսկանդարյան. Թրամփի անձի գործոնը քիչ բան է որոշում ԼՂ-ի հարցով բանակցություններում

ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի անձի գործոնը քիչ բան է որոշում Ղարաբաղի հարցով բանակցություններում: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողներին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա համոզմամբ՝ քիչ բան կփոխվի նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ նոր ներկայացուցչի գալով: Ամեն դեպքում համանախագահները կշարունակեն միասին աշխատել, քանի որ Ղարաբաղում պատերազմը խոշոր ուժերից ոչ մեկին պետք չէ: «Համանախագահները կշարունակեն աշխատել, որպեսզի տարածաշրջանում բռնությունը ինչ-որ սահմաններում պահեն»,- ասաց Իսկանդարյանը:

Նա նշեց, որ Մոսկվայի եւ Վաշինգթոնի համար արժեքավոր է հենց համագործակցության փաստը, որը կարելի է յուրահատուկ համարել: Թեպետ այդ երկրների հարաբերությունները ծայրահեղ լարված են, բայց ղարաբաղյան հակամարտության հարցում նրանց շահերն համընկնում են, այն է՝ թույլ չտալ էսկալացիա: