27-01-2016 12:04

Ադրբեջանը կարող է սրել իրավիճակը սահմանին. ՀՀԿ պատգամավոր

Չի բացառվում, որ սոցիալական խնդիրների առջև կանգնած Ադրբեջանը սրի իրավիճակը սահմանին: Այս մասին, այսօր` հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ հորդորելով լինել առավել աչալուրջ լինել:

«Ադրբեջանում հուզումներ են առաջացել, ադրբեջանցիները բարձրացնում են ոչ միայն սոցիալական խնդիրներ, այլև ազգային: Ես չեմ զարմանա, որ ադրբեջանական կողմը կոնֆլիկտներ սրի սահմանին»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` Ադրբեջանի ճգնաժամը մի շերտում չի գտնվում միայն. բացի նավթի խնդիրներից, ադրբեջանական կողմը լարված հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, ինչն էլ խնդիրներ է առաջացնում նրանց համար:
«Ադրբեջանի քաղաքական հնարավորություններն առաջիկայում կարող են նվազել», - հավելեց Գագիկ Մինասյանը: