Բավ է պառակտվել
21-10-2013 10:18

Ադրբեջանը Հայաստանին մեկուսացրել է և մեկուսացնելու է տարածաշրջանային բոլոր ծրագրերից. Ի.Ալիև

Ադրբեջանի վերընտրված նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 19-ին կայացած երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ հակամարտության կարգավորման համար Ադրբեջանը ձգտելու է Հայաստանը մեկուսացնել տարածաշրջանային բոլոր ծրագրերից, գրում է tert.am-ը` հղում անելով apa.az-ին:

«Մենք պետք է առավելագույնս ձգտենք նրան, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվի ավելի ծանր վիճակում, որպեսզի դեպոպուլիացիան այնտեղ շարունակվի ավելի արագ տեմպերով: Այս կերպ մենք պետք է ապահովենք հակամարտության կարգավորման բոլոր հիմնական պայմանները»,- ասել է Ալիևը և հավելել, որ դրան հասնելու նպատակով Ադրբեջանը Հայաստանին կմեկուսացնի տարածաշրջանային բոլոր ծրագրից: