Բավ է պառակտվել
03-09-2014 16:18

ՌԴ-ն, Հարավային Օսիան եւ Աբխազիան ՆԱՏՕ-ին հակազդելու դաշինք կստեղծեն


Հարավային Օսիան Աբխազիայի հետ բանակցում է նոր պայմանագրին միանալու հարցով, որը վերաբերում է Ռուսաստանի եւ Աբխազիայի հետ բարեկամությանն ու փոխօգնությանը:

«Առայժմ հայտնի չէ՝ դա կլինի եռակողմ պայմանագիր, թե երկիրը առանձին պայմանագրեր կկնքի Ռուսաստանի եւ Աբխազիայի հետ», - այս մասին «Իզվեստիային» պատմել է Աբխազիայում Հարավային Օսիայի դեսպան Օլեգ Բոցիեւը:

Նա նշել է, որ պայմանագրի բովանդակությունը դեռ քննարկվում է, թեեւ հասկանալի է, որ դրանում առաջին հերթին կներառվի ռազմական բաղադրիչը:
Իր հերթին Աբխազիայում հաստատել են բանակցությունների փաստը: Երկրի փոխնախագահ Վիտալի Գաբնիյայի փոխանցմամբ՝ խոսքը հզոր դաշինքի ստեղծման մասին է՝ «ՆԱՏՕ-ի օրինակով եւ ի հակազդումն դրա»:

«Այս փուլում բանակցում ենք հարավօսական կողմի հետ: Կարծում ենք՝ եռակողմ պայմանագիրն առողջ արձագանք կլինի ՆԱՏՕ-ի եւ նրա գործընկեր Վրաստանի քայլերին», - բացատրել է Գաբնիյան: