23-07-2014 18:01

Ռուսաստանյի Դաշնությանը կկանգնի պետականության կորստի իրական վտանգի առջև.Ա. Մելիքյան

Սխալվում են այն քաղաքական գործիչներն ու փորձագետները, ում թվում է, թե Ուկրաինայի հարցով հնարավոր է փոխզիջումային մի պայմանավորվածություն Ռուսաստանի եւ բրիտանա-ամերիկյան ռազմաքաղաքական ղեկավարության միջև: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Ըստ նրա գործընթացների տրամաբանությունը ենթադրել է տալիս, որ Ռուսաստանի հետ «առևտրային» բանակցություններ այս հարցի կապակցությամբ չեն վարվելու, իսկ երկխոսության լեզուն վերջնագրային շեշտվածություն է ունենալու:
«Ռուսաստանին այնպիսի նախապայմաններ են ներկայացվելու, որոնց ընդունումը մահացու կլինի պուտինյան վարչակազմի համար և կկանգնեցնի Ռուսաստանյան Դաշնությանը պետականության կորստի իրական վտանգի առջև: Այսինքն՝ Ռուսաստանին, ի սկզբանե, ներկայացվելու են այնպիսի պահանջներ, որպիսիք վերջինս կանխատեսելիորեն չի կատարելու ու, դրա փոխարեն ստիպված է լինելու այլ ելքեր փնտրել: Թերևս, այս կարգի վերջնագրային պահանջներ ներկայացնելը ոչ թե խնդիրը հարթելու, այլ Ռուսաստանի հետագա գործողություններն ուղղորդելու նպատակ է հետապնդելու: Ներկայիս Ռուսաստանի մեծագույն խնդիրն այն է, որ այնտեղ չկա քաղաքական հակառակորդի հետ այս մակարդակում իրավահավասար պայմանավորվածություններ ձեռք բերելու անհնարինության ընկալումն ու բացատրությունը: Սրա հետեւանքով է, որ վերջին տարիներին, աշխարհաքաղաքական գործընթացի զարգացման յուրաքաչյուր հերթական փուլում, Ռուսաստանը ստիպված է կատարել իրեն պարտադրված ու միակ հնարավոր քայլը, որը երբեւէ խելամիտ ու համարժեք այլընտրանք չի ունենում: Մոսկվայում, երեևի թե, չեն կարողանում ըմբռնել, թե ինչու հնարավոր չէ ամեն ինչի շուրջ պայմանավորվել առանց առճակատման, մանավանդ, երբ իրենք պատրաստ են գնալ անգամ զիջումների»,-Facebook-ի իր էջում գրել է Մելիքյանը: