28-03-2014 14:15

ՌԴ-ն հեշտացնում է վիզայի տրամադրման գործընթացը

Ինչպես փոխանցում է rbc.ru-ն Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետդումա է մտցրել օտարերկրացիների համար վիզաների տրամադրման գործընթացի հեշտացման մասին օրենքի նախագիծը: Ըստ այս նախագծի՝ նախատեսում է կրճատել այն փաստաթղթերի քանակը, որոնք օտարերկրացիները պետք է ներկայացնեն զբոսաշրջային վիզաների համար: Բացի այդ, նախատեսվում է ավելացնել ռուսական զբոսաշրջային վիզաների առավելագույն ժամկետը 30 օրվանից մինչև կես տարի: Օրենքի նախագիծը ենթադրում է Ռուսաստան մուտքի հեշտացում այն օտարերկրացիների համար, որոնց այցի նպատակը կապված է «մշակութային, գիտատեխնիկական, հասարակական-քաղաքական, մարզամշակութային կապերի պահպանման և զարգացման հետ»: