Բավ է պառակտվել
08-09-2015 11:00

ՌԴ-ն Ադրբեջանի դեմ կօգտագործի ՀԱՊԿ-ը


«Թե՛ ՌԴ նախագահի, թե՛ ՀՀ նախագահի խոսքերում կատարվեց ՀԱՊԿ-ի վերաբերյալ շեշտադրում: ՌԴ նախագահի մատնանշումը, որ ՀՀ-ն հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ՝ ուղերձ էր կրում իր մեջ՝ ուղղված Ադրբեջանին, և այդ մեսիջը տեղ է հասել, ինչը նկատելի է ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած տարբեր մեկնաբանություններից»,-այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը և ՀՀ և ՌԴ նխագահների երեկ կայացած հանդիպմանը, այս մասին ասաց քաղաքագետ Արամ Մանուկյանը:

Քաղաքագետը չբացառեց, որ ՌԴ-ն կփորձի օգտագործել ՀԱՊԿ-ը՝ Ադրբեջանին զսպելու նպատակուվ.
«Այդ ճանապարհով նա չի վատթարացնի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Հայտարարությունը, որ հայկական կողմը պետք է բարձրաձայնի սահմանային լարվածությունա մասին հերթական նստաշրջանում, կարծում եմ, որ փոխհամաձայնեցված էր ռուսակիան կողմի հետ»:


Ա. Մանուկյանը նկատեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի այս հարցի քննարկումը ՀԱՊԿ-ի ներսում, բայց արդեն իսկ կարելի է ենթադրել, որ Ղազախստանը կփորձի ադրբեջանամետ դիրքորոշում ցուցաբերել, բայց ամեն դեպքում, նախագահների մակարդակով հնչեցված այդ խոսքը էական նշանակություն ունի:
«ՀԱՊԿ-ը փորձելու է ինչ-որ կերպ արձագանքել խնդրին և ներգրավվել»: Նշեց նա և բացառեց առաջիկայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգը, քանի որ եթե Ադրբեջանը գոնե չնչին վստահություն ունենար իր հաղթանակին՝ վաղուց գնացած կլիներ այդ քայլին:

Մարինե Բարսեղյան