05-04-2014 09:08

Ցեղասպանությունը չպետք է կրկնվի 21-րդ դարում. հայերի դիմումը Պուտինին և Բան Կի Մունին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին՝ կապված Քեսաբ քաղաքի իրադարձությունների հետ իրեն դիմումն են ուղղել Ռուս-հայկական կազմակեպությունների համակարգող խորհուրդը:
News.gisher.ru-ն Ձեր ուշադրությանն է ներկայացնում է դիմումն ամբողջությամբ.
«Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները շատ են հիշեցնում հայ ժողովրդի պատմության հարյուր տարվա վաղեմության ողբերգական էջերը, երբ սուլթանական և երիտթուրքական իշխանությունները նպատակաուղղված ոչնչացրին Օսմանյան կայսրությունում ապրող հայությանն ու ողջ քրիստոնեական բնակչությանը: Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այժմ տպավորություն է ստեղծվում, որ աշխարհը կրկին բախվում է բարբարոսական օսմանյան ժառանգությանը, բայց մի փոքր փոփոխված կերպարով, որն իհարկե չի փոխում նրա էությունը:
1915թ.-ին թուրքական իշխանությունները գրավեցին սիրիական Քեսաբ քաղաքը և տեղահանեցին նրա բնակիչներին, որի ժամանակ սպանվեց ավելի քան 5000 տեղացի հայ: Այդ թիվը կարող է աճել, եթե միջազգային հանրությունը շտապ համապարփակ միջոցներ չձեռնարկի Սիրիայի քրիստոնյաներին պաշտպանելու համար: Ցեղասպանությունը չպետք է կրկնվի 21-րդ դարում:
Աշխարհ, ականատես դարձավ սարսափելի վայրագությունների Սիրիայի տարածքում, որի ժողովուրդն ու ղեկավարությունը բոլոր կրոնների ներկայացուցիչներին, այդ թվում և քրիստոնյաներին վերաբերվել եւ վերաբերվում են անփոփոխ բարյացակամությամբ:
Որպես նոր ցեղասպանության դրդրողներ, ոգեշնչողներ ու կատարողներ հանդես են գալիս պաշտոնական Թուրքիան, նրա դաշնակիցները և ալեւիներին թշնամի համարող մի քանի պետություններ:
Մարտի 21-ին Քեսաբում տեղի ունեցավ նախապես պլանավորված վանդալիզմի ակտ, որը իրականացրին «Ալ Կաիդայի» և «Ֆրոնտ Ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները, որոնք Անկարայից ամբողջական ռազմական և նյութատեխնիկական ապահովություն էին ստանում:
Ուշադրության է արժանի այն, որ Թուրքիան փորձել է ոչնչացնել հայաբնակ Քեսաբը հենց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:
Թուրքական կառավարիչների երազանքն է գրավել Սիրիան և ոչնչացնել նրա քրիստոնյա բնակչությանը: Բավական է վկայակոչել վերջերս հրապարակված տեղեկատվության արտահոսքը թուրքական զորքերի Սիրիա ներխուժման պլանների մասին:
Խնդրում ենք Ձեզ դատապարտել Թուրքիայի իշխանություններին, ստիպել Անկարային հրաժարվել ահաբեկչական կազմակերպությունների և խմբավորումների հանցավոր աջակցությունից, ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը եւ անել ամեն ինչ՝ ահաբեկչական հարձակումների զոհերին աջակցելու համար»: