25-10-2014 16:07

Ոչ ոք ԵՏՄ անդամակցությանը դեմ հանդես չի գալիս, բացի մեկից. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կարծում է, որ երեկվա եռյակի հանրահավաքին գրեթե բոլոր ընդդիմադիրները հանդես եկան ԵՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի օգտին: «Ոչ ոք այդ անդամակցությանը դեմ հանդես չի գալիս, բացի մեկից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին՝ Իվան Վոլինկին ասաց, թե դա ճիշտ ստրատեգիական որոշում էր և ամենևին էլ չի նշանակում, որ դրանով փակվում են համագործակցության դռները այլ երկրների հետ:

Նա նշեց, որ Ռուսաստանն էլ ունի հարաբերություններ ԵՄ –ի հետ: «Շատ նորմալ է, որ պետությունն ունի և զարգացնում է բազմակողմանի հարաբերություններ: Կարևորը նա է, որ դա չլինի ի վնաս»,- հավելեց նա: