02-08-2014 16:09

ՌԴ ԱԳՆ վարչության փոխտնօրենն անհանգստացած է ԼՂ հակամարտ գոտում իրավիճակի սրման առիթով

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխտնօրեն Մարիա Զախարովան իր մտահոգությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ:

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ լարվածության առիթով, ինչի հետեւանքով մարդկային կորուստներ են եղել: Խորը ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Վերջին օրերի իրադարձությունները դիտարկում ենք որպես կրակի դադարեցման եւ հակամարտությունը քաղաքական միջոցներով կարգավորելու պայմանավորվածությունների խախտում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

«Հետագա էսկալացիան համարում ենք անթույլատրելի եւ կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի կիրառումից եւ անհապաղ ձեռնարկել միջոցներ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- հայտարարել է Մ. Զախարովան: