Բավ է պառակտվել
06-09-2014 14:40

Մոսկվան կարձագանքի Եվրամիության նոր պատժամիջոցներին.ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն, անկասկած, կարձագանքի ԵՄ-ի պատժամիջոցներին, եթե դրանք ընդունվեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Մոսկվայում ուշադրություն են դարձրել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումների վերաբերյալ Բրյուսելում հրապարակված համատեղ գրությանը, ինչպես նաև Եվրամիության անդամ-պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեում համաձայնեցված ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցնրեի հավաքածուին: «Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ցուցակին, ապա ընդունվելու դեպքում, մեր արձագանքը, անկասած հետեւելու է», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը ակնկալում են ՌԴ-ի դեմ նոր հատվածական պատժամիջոցների վերջնական ընդունում: