Բավ է պառակտվել
17-07-2014 15:23

«Եթե Վաշինգտոնը փորձում է քանդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, ապա դա կմնա նրա խղճին».ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի կողմից ռուսական ընկերությունների, բանկերի, անձանց դեմ նոր պատժամիջոցների սահմանմանn արձագանքել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ իրենք մտադիր չեն տանել այդ շանտաժը և իրավունք ունեն դիմելու պատասխան քայլերի, հայտնում է РИА-Новости-ն: Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «եթե Վաշինգտոնը փորձում է քանդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, ապա դա կմնա նրա խղճին»։

«Մենք եղել ու շարունակում ենք կառուցողական հարաբերությունների համար բաց մնալ բոլոր պետությունների, այդ թվում նաև ԱՄՆ-ի համար՝ հիմք ընդունելով իրավահավասարությունը, ներքին գործերին չխառնվելն ու կողմերի շահերը հաշվի առնելը։ Սակայն շանտաժին դիմանալ չենք պատրաստվում և իրավունք ենք մեզ վերապահում դիմելու պատասխան քայլերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։