21-05-2015 07:36

Ճպոնիայի և ՌԴ-ի հարաբերությունների զարգացմանը խոչընդոտում են արտաքին գործոնները. Նարիշկին

Ռուսաստանը և Ճապոնիան կարող էին շատ բաների հասնել, սակայն դրան խոչընդոտում են այդ երկրների հետ կապ չունեցող գործոնները, հայտարարեց հինգշաբթի ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: «Մենք համագործակցությունը զարգացնելու համար լավ ներուժ ունենք: Զգացվում է նաև կապերի ընդլայնման նկատմամբ մեր ժողովուրդների հետաքրքրվածությունը: Համոզված եմ, մենք կկարողանայինք ավելի մեծ ձեռքբերումներ արձանագրել, սակայն, ցավոք, դրան խոչընդոտում են Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունների հետ ուղղակի կապ չունեցող գործոնները, խոչընդոտում են առանձին երկրների գործողությունները, որոնք և Ռուսաստանից, և Ճապոնիայից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա են գտնվում», - հայտարարեց Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը «Շփման եզրեր. բիզնես, ներդրումներ, սպորտ» Երրորդ ռուս-ճապոնական համաժողովի բացման ժամանակ: «Ինչ-որ մեկի կարծիքով՝ անհրաժեշտ է հապաղել և մի կողմ դնել ընդհանուր լայն ծրագրերը: Ես այլ կերպ եմ մտածում. այժմ հատկապես անհրաժեշտ է կենտրոնացնել ուշադրությունը կրևորագույն արժեքների՝ հարաբերությունների ինքնարժեքի վրա: Կարևոր է զգալ հասարակությունից, գործնական, գիտական և մշակութային շրջանակներից բխող ազդանշանները, ավել շատ ջանքեր գործադրել առաջ շարժվելու համար», - ասաց նա: 

Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները մթագնում են չլուծված տարածքային վեճի պատճառով: Ճապոնիան հավակնում է Կուրիլների չորս կղզիները ստանալուն՝ Իտուրուպ, Կունաշին, Շիկոտան և Հաբոմայի 1855 թվականին կնքած Առևտրի և սահմանների մասին երկկողմանի համաձայնագրի հիման վրա: Տոկիոն որպես պայման է դրել կղզիների վերադարձը Ռուսաստանի հետ խաղաղության մասին համաձայնագիր կնքելու փոխարեն, որն այդպես էլ չստորագրվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Մոսկվայի դիրքորոշումը կայանում է նրանում, որ  Հարավային Կուրիլները միացել են ԽՍՍՀ-ին պատերազմի արդյունքում, և դրանց ռուսաստանյան սուվերենիտետը, որն ունի համապատասխան միջազգային և իրավականձևակերպում, կասկածի տակ չի կարող լինել: