ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ողջունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանը մասնակից-երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հետ կմասնակցի Աֆղանստանի հարցի շուրջ հանդիպմանը:
Հանդիպմանը ներկա կգտնվեն ՆԱՏՕ-ի անդամների եւ 27 գործընկեր-երկրների նախագահներ ու վարչապետներ:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:
Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից տրամադրված լուսանկար