Բավ է պառակտվել
15-09-2014 19:29

Ռուսաստանը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար. Ռասմուսեն

Ռուսաստանը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար, ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին «Քարնեգի» եվրոպական հիմնադրամում ելույթի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: «Չեմ կարծում, թե Ռուսաստանն այսօր անմիջական սպառնալիք է: Ռուսաստանը գիտի, որ Վաշինգտոնյան պայմանագրի հինգերորդ հոդվածի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում դաշինքի մնացած բոլոր երկրները ոտքի կկանգնեն նրան պաշտպանելու»,- ասել է Ռասմուսենը: Հիմնվելով այս տրամաբանության վրա՝ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «բարձրացնի ռազմական զսպողականության իր ունակությունները, որպեսզի ապահովի իր պաշտպանության համոզիչ լինելը»: