11-08-2014 14:55

Ու՞մ էր ձեռնտու սահմանային լարվածությունը

«Նոր կոնֆլիկտային կետի ստեղծումը ձեռնտու չէր Ռուսաստանին»,-news.gisher.ru-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արամ Մանուկյանն անրադառնալով այն հարցին թե ում էր շահեկան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակ հրահրելուն: Ըստ քաղաքագետի հնարավոր պատերազմի դեպքում ՌԴ-ն կկորցներ երկրոդ պետության հանդեպ ազդեցությունը: «Այս դեպքում Ռուսաստանը չէր կարող չեզոքություն պահել: Կրեմլում գիտակցում են, որ ՀՀ-ն ավելի վստահելի գործընկեր է: Հետևաբար լայնամասշտաբ ռազմական գործողությունների պարագայում Ռուսաստանը կկորցներ Ադրբեջանում ազդեցունն ու կվատթարացներ հարաբերությունները Թուրքիայի հետ»,-վստահ է փորձագետը:
Վերը նշվածից հետո, ըստ Արամ Մանուկյանի, լարվածությունն առավել ձռնտու էր արևմուտքին:
Անրադառնալով նախօրեին Սոչիում կայացած եռանախագահների հանդիպմանը, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ սա հատկապես միտված էր հայտարարություն «կորզելուն», թե լայնամսշտաբ պատերազմական գործողություններ չեն սկսկվի: «Հիմնական շեշտադրումները եղել են առանձնազրությունների ժամանկ: Սակայն երեք նախագահների հանդիպման ժամանկ Ալիևի խոնարհ կեծվածքից կարելի է ենթադրել, որ Պուտինը լուրջ ճնշումներ է գործադրել վերջինիս վրա»,-ընդգծեց Արամ Մանուկյանն ու հավելեց, որ բանակցային գործընթացներում առաջընթաց չնկատվեց: «Հատկանշական է նաև Լավրովի վերջին հայտատարոթյունն, ըստ որի ՀՀ-ի ԵՏՄ-ին մինակաու վրա վերջին իրադարձությունները չեն ազդում: Նշենք նաև, որ այս հայտարարությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում»,-ասաց զրուցակիցս:

Տաթև Առաքելյան