Բավ է պառակտվել
30-04-2014 14:59

«Գործող վարչապետը դե ֆակտո վարչապետ է և կառավարությունն էլ կլինի դե ֆակտո».Ր. Հովհաննսիյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն անրադառնալով ներքաղաքական խմորումներին կարծիք հայտնեց, որ Սարգսյանը Աբրահամյանով փոխելը դա իշխանափոխություն չէ: Անդրադառնալով քառյակի գործունեությանը, Ր. Հովհաննիսյանը նշեց, որ ինքը «քառյակ» արտահայտությունը չի օգտագործել, քանզի դա աննախադեպ համագործակցություն է, ցավոք, որ չկա համատեղ օրակարգ: «Միասնական հրապարակ պետք է շատ ավելի շուտ: Մենք համաձայնվել ենք սպասել կառավարության ծրագրի ներկայացմանը: Այդ ուժերը ժողովրդին խոստացել են միասնական հրապարակ և այդ հրապարակը տեղի չունեցավ ապրիլի վերջին, սական այն կկատարվի արդեն մայիս ամսին», -նշեց «Ժառանգության» ղեկավարը: Ինչ վերաբերում է երեկ ԲՀԿ-ի քվեարկությանը, Ր. Հովհաննիսյանն ընդգծեց. «Եղել են ժամանակներ, երբ յուրաքանչյուր խմբակցություն առանձին է մոտեցել այդ հարցին՝ մեկը մի բան է արել, մյուսը մեկ այլ բան: Սրանք քաղաքական ուժեր են, որոնք իրենց ինքնությունն են ապացուցել: Այդ համագործակցությունը կոնկրետ կուտակային կենսաթոշակային հարցի վերաբերյալ միահամուռ էր, քանզի առանց այդ միահամուռ մեխանիզմի գործը դատարան չէր հասնի: Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ այդ չորս ուժերը ժողովրդի օգնությամբ կարող են այս նոր կառավարության ծրագրի վերաբերյալ միասնական տեսակետ արտահայտել»: Բանախոսը նաև, շեշտադրեց որ քառյակ չկա, կան չորս ուժեր, որոնք իրենց ինքնություններն ապահովելով հանդերձ՝ համագործակցելու նոր մշակույթ են փորձում ստեղծել:
Ըստ «Ժառանգության» ղեկավարի՝ գործող վարչապետը դե ֆակտո վարչապետ է և կառավարությունն էլ կլինի դե ֆակտո: