Բավ է պառակտվել
27-11-2015 14:55

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է դիմել քաղաքացիական անհնազանդության

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքին և դեկտեմբերի 1-ին կլինի Երևանի Ազատության հրապարակում: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Հովհաննիսյանը չի բացառել, քաղաքացիական անհնազանդության դիմելու հնարավորությունը: «Եթե որոշում լինի մնալ Ազատության հրապարակում, ես կլինեմ այդ մարդկանց հետ, կմնամ շուրջօրյա հանրահավաքների: Ինչ վերաբերում է քաղաքացիական անհնազանդությանը, կարծում եմ` այս հանցագործ իշխանությունն է անհնազանդ, բայց այո, ես պատրաստ եմ քաղաքացիական անհնազանդության»,- ասել է նա: Կուսակցության առաջնորդի խոսքով` դեկտեմբերի մեկից սկսվող շուրջօրյա հանրահավաքների ռազմավարությունը դեռ մշակվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից. «Կարծում եմ` մենք պետք է ստեղծենք ժամանակավոր իշխանություն: Որպես շարքային զինվոր` պատրաստ եմ անել հնարավորինը: Ովքեր կլինեն այդ իշխանության ներկայացուցիչները, այս պահին չեմ կարող ասել, այս հարցը դեռ չենք քննարկել»: