Բավ է պառակտվել
04-04-2014 12:22

Րաֆֆի Հովհաննիսյանը պայծառատես չէ, որ կանխատեսեր վարչապետի հրաժարականը

Այսօր, լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նս անդրադառնալով ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին նշել է, որ իր համար բավականին անսպասելի էր այդ որոշումը: Ի դեպ նշենք, որ պարոն Հովհհանիսյանը գտնվում էր Քննչական գլխավոր վարչության մոտ, որտեղ գնացել էր զորակցություն հայտնելու Շանթ Հարությունյանի որդուն՝ 15-ամյա Շահենին, որին մեղադրանք է առաջադրվել նոյեմբերի 5-ին ոստիկանին բարձրախոսով հարվածելու համար։

«Ես պայծառատես չեմ։ Ինձ համար վարչապետի հրաժարականը ոչ թե սպասելի էր, այլ անսպասելի։ Հիմա մոդա է ասել, թե սպասելի էր»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա վարչապետի հրաժարականը փոփոխությունների հնարավորության հույս է տալիս։

«Կան ստորգետնյա գործընթացներ եւ ճաքեր, եւ եթե քաղաքացիական դաշտը միանա, ամեն մեկը դուրս գա իր գրասենյակային անկյունից, երկրում հնարավոր է ունենալ մեծ փոփոխություններ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենց ցանկությունն այն է, որ իշխանությունը վերից վար փոխվի։Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ապրիլի 3-ին։ Նրա դիմումը բավարարվել է։