Բավ է պառակտվել
16-10-2014 09:25

Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտի՝ մասնակցե՞լ հաջորդ հանրահավաքին, թե՞ ոչ

«Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չգիտի՝ կմասնակցի՞, թե՞ ոչ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: Իսկ ինչո՞ւ ընդհատեց ելույթը և խորհրդակցություն պահանջեց լիդերներից: «Քանի ոչ մին օրս հասունացած չէ հանրահավաքի ամբողջական նպատակը, ծրագրային քարտեզը և առաջնային քայլերը. Այդ էի ուզում պարզել»:Իսկ «խորհրդակցության արդյունքը կտեսնենք մոտ ապագայում»: 
Հանրահավաքին ուշացումով մասնակցելու փաստն էլ բացատրեց ԱՄերիկյան համալսարանում հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի միջոցառմանը մասնակցելու հանգամանքով, իսկ երթին չի մասնակցել, որովհետև տեղյակ չի եղել այդ «պարտականությունից»: 
Այսինքն, եռյակի քայլերը փոխհամաձայնեցված չե՞ն: «Պետք է հստակ նպատակ ծրագրային քարտեզը, քայլերի հերթականությունը, բովանդակությունը ճշտվի, ակնկալում եմ, որ դա տեղի կունենա մինչև հոկտեմբերի 24-ը»,-գրում է «Հրապարակը»: