Բավ է պառակտվել
09-04-2014 20:01

«Թող ուշ լինի, բայց նուշ լինի». Րաֆֆի Հովհաննսիյան

Նախապես հայտարարվել էր, որ այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպես հասարակության և լրագրողների հետ ու հանդես է գալու հայտարարությամբ: «Մեր երկրում մեծ պայթյուն է սպասվում»,- ասաց նա ու հիշեցրեց, որ տաս օր առաջ այս հրապարակից հայտարարել էր, որ այսօր կամ կլինի միացյալ հրապարակ, կամ հանդես կգա առանձին հայտարարությամբ:

«Թող ուշ լինի, բայց նուշ լինի: Տակավին միացյալ հրապարակ չկա, բայց վստահ եմ, որ շուտով, այս ամսում կլինի միացյալ հրապարակ: Հայերիս համար այդ համատեղը, միացյալը մի քիչ դժվար է գալիս: Ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ հանդիպումը լինի միացյալ հրապարակի տեսքով»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:

«Եթե չլիներ ժողովրդական պահանջը, չլիներ քաղաքական ուժերի համագործակցությունը, քաղաքացիական հոսքերի պահանջատիրությունը, վարչապետի հրաժարականը չէր լինի»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննսիյանը: Վերջինիս համոզմամբ՝ վարչապետի հրաժարականը մեկ-երկու ամիս առաջ է որոշված չի եղել, ինչպես ասում են: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նոր կառավարության կազմում տեսնո՞ւմ է «ժառանգության» ներկայացուցչի, Ր. Հովհաննիսյանն ասաց. «Այս իշխանության ներքո՝ ոչ»:
Նա նաև անրադարձավ շրջանառվող այն լուրին թե «Ժառանգությունն» ունի իր վարչապետի թեկնածուն. ««Ժառանգությունն» ունի միայն նախագահի իր թեկնածուն»: «Ժառանգության» ղեկավարը նաև նեց, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում կլինեն փոփոխություններ, որոնք առիթ կտան նորից հանդիպել: