Բավ է պառակտվել
21-03-2014 13:36

«Առանձին գրասենյակներում նստել-միմյանց քննադատելը և ֆեյսբուքյան պատերազմներ տանելը արդյունավետ չէ».Ր. Հովհաննիսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նախորդ տարվա ապրիլի 9-ի հայտնի իրադարձություններին և ասաց, որ ավելին անելու ռեսուրս իրենք չունեին: «Առանձին գրասենյակներում նստել-միմյանց քննադատելը և ֆեյսբուքյան պատերազմներ տանելը արդյունավետ չէ, և պետք է պայքարել ամբողջական իշխանափոխության համար: Այս մի քանի ամիսը որոշիչ է լինելու: Ես մինչև հիմա չեմ հանդիպել Դաշնակցության և ՀԱԿ-ի ղեկավարների հետ, թեկուզ պատրաստակամություն հայտնել եմ: Մարտի մեկին ներկա էի հանրահավաքին».-նշեց բանախոսը: Դրանից բացի՝ ես չեմ կարող դատողություններ անել, ես ուզում եմ, որ չորսի հանդիպում լինի, այդ ժամանակ իմ տեսակետները կներկայացնեմ, որ արմատական իշխափոխության համար ծրագիր է պետք` հստակ ժամանակացույցով: Ոչ մի բան անշրջելի չէ, որովհետև այն ճանապարհը, որ Հայաստանը հիմա բռնել է, տանելու է ոչ միայն տնտեսական անկման, այլևս մեր ինքնիշխանության , անկախության կորստի»,- ասաց Հովհաննիսյանը:
Լրագրողներ այն հարցին, թե «Ժառանգությունը» արդյոք դուրս կգա՞ «չորսի» ձևաչափից, եթե մյուս ուժերը այդպես էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջեն, Հովհաննիսյանն պատասխանեց. «Մինչ կուսակցական ամբողջական «չորսի» ձևաչափ չկա, դա իրականացնելու համար անհրաժեշտ է ղեկավար անձանց համաձայնությունը, ես ավելի արագացված լուծումների կողմնակիցն եմ, խորհրդրանաից դրանից դուրս գալու խնդիր չկա, մյուսը դեռ չի կայացել, չենք կարող դուրս գալ այն բանից, որը չկա»: