20-10-2014 08:41

Բակո Սահակյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել են Արցախի հարավային թև

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այցելել է հանրապետության հարավային թև: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունը և համախմբումը Արցախի շենացման ու զարգացման գործում՝ այն համարելով համազգային նշանակության խնդիր: Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: