Բավ է պառակտվել
23-07-2016 18:52

Հայ արմատականները չեն կարող հայրենասեր լինել

Այսօր, հայկական մի քանի հեռուստաալիքների ուղիղ եթերով ցուցադրվել են «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամները: Սկսենք նրանից, որ այս խմբի մեթոդները չեն համապատասխանում մեր ժողովրդի ոգուն և արմատներին: Մենք իսլամիստներ չենք և երբեք էլ չենք լինի: Հայաստանի ողջ պատմության ընթացքում, մենք արյուն ենք թափել մեր հավատքի համար, ինչը մեր դարավոր սկզբունքների և բարոյականության բաղկացուցիչ մասն է ... Ցանկացած կրոն բարու և չարի գտակցություն է հետևաբար, համաձայն մեր պատկանելությանը քրիստոնեական աշխարհին, մենք իրավունք չունենք գործել մեր դարավոր թշնամիների նման: Մեր սկզբունքների մեջ չի մտնում թափել մեր եղբոր արյունը, մեր սկզբունքների մեջ չի մտնում ՀԱՅՐԵՆԻՔ բառն օգտագործելով սպանել ու խլել իշխանությունը: Այո, փոփոխություններ պետք են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, բայց մենք հայ ենք, մենք պաշտոն ստանալու համար մերոնց չենք սպանում: Նման մարդկանց հայրենասեր կոչելը մեղք է:
Սասնա ծռերը մի նոր` սոված գայլերի ոհմակ է: Ճիշտ են իրենք են իրենց անվանում ... Միայն մեր երկրը գայլերի երկիր չէ, մեր երկիրը արծիվների երկիր է:

 

Ս. Մ.