Բավ է պառակտվել
18-11-2016 15:16

Հայաստանի պաշտպանության նախարարի աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 6։30–ին

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ իր աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 6։30–ին։

«Ես անցնում եմ աշխատանքի այդ ժամին ոչ թե այն պատճառով, որ հնարավորություն չկա մնալու երեկոյան, այլ այն պատճառով, որ այդ ժամին է արթնանում մեր բանակը։ Հետևաբար, այդպես ճիշտ է և արդարացի»,– ասաց Սարգսյանը ԶԼՄ–ների ղեկավարների հետ հանդիպմանը։

Ըստ նրա, պաշտպանության նախարարն արդեն առավոտյան պետք է տեղեկություն ստանա օպերատիվ իրավիճակի մասին, գերագույն գլխավոր հրամանատարին ներկայացնի օրվա զեկույցը, լսի գործընկերների զեկույցները։ «Այնպես որ, տարօրինակ ոչինչ չկա»,– ասաց Սարգսյանը։