Բավ է պառակտվել
19-03-2015 10:21

Հայաստանը չորրորդն է եվրաինտեգրման վարկանիշում

Եվրամիությունը Արևելյան գործընկերության մասնակից երկրների 2014 թվականի եվրաինտեգրման վարկանիշն է հրապարակել: Հայաստանի դիրքը չի փոխվել. վեց երկրների ցուցակում այն գրավել է չորրորդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ադրբեջանից և Բելառուսից: Հիշեցնենք, որ ըստ ԵՄ-ի կողմից 2009 թվականին ստեղծված Արևելյան գործընկերության ծրագրի՝ վեց նախկին սովետական երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի կառավարությունները հայտարարեցին ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրինապաշտության և այլ ոլորտներում ԵՄ-ի չափանիշների հետևելու մտադրության մասին: Համապատասխան հաշվետվության հեղինակները այդ երկրները կիսեցին երկու խմբի: Առաջին խմբում ներառվել են Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան, որոնք ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր են ստորագրել և չեն թաքցնում Եվրոպյին հնարավորինս մոտ լինելու իրենց ցանկությունը: Երկրորդ խմբում հայտնվել են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը, ովքեր համագործակցում են Եվրախորհրդի հետ բոլոր հնարավոր ուղղություններում, սակայն չեն ցանկանում խորացնել իրենց հարաբերությունները ԵՄ-ի հետ: Մոլդովան տվյալվարկանիշում առաջատարն է մարդու իրավունքների, դատաիրավական համակարգի, ինչպես նաև ժողովրդավարության կայացման ոլորտներում: Ինչպես նշված է հաշվետվության մեջ, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելուց Հայաստանի կողմից հրաժարվելու մասին որոշումը ընդունվել էր Մոսկվայի կողմից գործադրված ճնշման հետևանքով, իսկ Ռուսաստանիկողմից ստեղծված Եվրասիական տնտեսական միությունը թույլ չի տալիս ԵՏՄ-ի անդամ երկրներին ԵՄ-ի երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքել: Այնուամենայնիվ հաշվետվության հեղինակները որոշակի առաջընթաց են նկատել Հայաստանում մի շարք ոլորտներում: Որոշակի հաջողություն է արձանագրվել օրենսդրության և պետական համակարգի ԵՄ չափանիշների համապատասխանեցման ուղղությամբ, սակայն նշվում է նաև, որ Հայաստանում, ինչպես և նախկինում, խնդիր է առաջանում մամուլի և հավաքների ազատության տեսակետից: Ըստ հաշվետվության՝ հետընթացը հիմնականում կապված է ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Բայց և միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Հայաստանը, Արևելյան գործընկերության երկրների շարքում առավել ակտիվ է իրենց դրսևորում առաջարկվող ծրագիրների իրականացման տեսակետից՝ չմասնակցելով միայն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առաջարկվող ծրագրերին: Ինչպես նշված է հաշվետվության մեջ, ԵՄ կշարունակի «շատը շատի դիմաց» իր մոտեցումը դրսևորել՝ մեծ քաղաքական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելով այն երկրներին, որոնք առավել ակտիվ կիրականացնեն բարեփոխումները: