Բավ է պառակտվել
12-03-2015 10:26

ՀՀ համագործակցության վերաբերյալ բանակցություններ է վարում և ԵՏՄ-ի, և ԵՄ-ի հետ. ԱԳՆ

 

Հայաստանը համագործակցության զարգացմանը ուղղված բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ՝ նկատի ունենալով ՀՀ պարտավորությունները որպես ԵՏՄ-ի անդամի, հայտնեց չորեքշաբթի Վիեննայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: 
«Հայաստանը վերջերս միացավ Եվրասիական տնտեսական միությանը, ինչն արտացոլում է մեր ռազմավարական շահերը, մեր պետության համար ստեղծում է տնտեսական զարգացման նոր հնարավորություններ: Ներկայումս մենք աշխատում ենք մեր ԵՄ գործընկերների հետ՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը, որն արտահայտելու է մեր համագործակցության էությունը՝ հիմնված այն առաջընթացի վրա, որը մենք արձանագրել ենք», - ասաց նախարարը ԵԱՀԿ-ի մշտական հանձանաժողովի հատուկ նիստին իր ելույթի ժամանակ:
«Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով շարունակել համապարփակ համագործակցությունը՝նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացնրում», - հավելեց Նալբանդյանը: ՀՀ ԱԳ ղեկավարի խոսքով՝ ցուցաբերելով ավելի մեծ ստեղծագործական մոտեցում և հիմնվելով հնարավորությունների, այլ ոչ թե անհամատեղելիությունների վրա,՝մենք կարող ենք առավելագույնս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերից և ձևավորել ներդաշնակության մթնոլորտ՝ խուսափելով նոր բաժանարար գծերից: