Բավ է պառակտվել
21-05-2015 16:26

Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կոնվենցիայի կոմիտեի անդամ

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 18-ից 20-ը կայացել է Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելմանը և կանխմանն ուղղված միջոցառումների մասին 1970թ. կոնվենցիայի անդամ պետությունների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման շրջանակներում մայիսի 20-ին կայացել են 1970թ. Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձել է կոմիտեի անդամ՝ 4 տարի ժամկետով: