Բավ է պառակտվել
26-01-2015 17:28

Հայաստանը շարունակում է գործակցել ՆԱՏՕ-ի հետ. ԱԳՆ

Անցած տարի շարունակվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը։ Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունում: Մայիսի 20-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան ձեւաչափով նիստին: ՀՀ պատվիրակության հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ: Մայիսի 23-ին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանյան խորհրդի եւ Հայաստանի կողմից հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ թվով 4-րդ ԱԳԳԾ 2014-2016թթ. փաստաթուղթը։ Հունիսի 25-ին Բրյուսելում տեղի ունեցած Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել եւ ելույթով հանդես է եկել Նյուպորտում (ՄԹ) կայացած ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ՄԱԱՈւ) առաքելության մասնակից ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: 2014թ. նոյեմբերի 10-14-ը` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, Հայաստանում անցկացվել է հերթական (թվով 8-րդ) «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: