Բավ է պառակտվել
30-04-2015 09:16

ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար Հայաստանը բաց է.Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդյունավետ և դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ գրառումն ուղեկցելով հանդիպումից արված լուսանկարով: 
«Արդյունավետ և դրական հանդիպում Փարիզում արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»,- գրել է ամերիկացի համանախագահը: