Բավ է պառակտվել
18-03-2015 14:39

Հայաստանը չի ձևավորել Ցեղասպանության վերաբերյալ ստույգ մոտեցում. փորձագետ

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը նշեց, որ անընդունելի է համեմատել հայ և քուրդ ժողովուրդների խնդիրները, քանի որ հայոց հարցը միջազգային է, որը չի կարելի ասել քրդական հարցի մասին: Նրա խոսքով՝ քրդական գործոնը երբևէ միջազգային հարց չի եղել, և քրդերի հավակնությունը մշտապես դիտվել է որպես թուրքական համայնքի հարց: Բացի այդ, Պապյանը հիշեցրեց, որ քրդերը հանդիսացելեն որպեսՀայոց Ցեղասպանության իրագործման մասնակիցներ: Նրա կարծիքով Հայոց Ցեղասպանության հարցում պայքարը պետքէ ընթանա ոչ թե հայ և քուրդ, և ոչ թուրք ժողովուրդների, այլ մեր և մեր միջև: Քաղաքագետի խոսքով՝ պայքարը պետք է մղվի մեր միջև, քանի որ այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, և այդ օրվա շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, սակայն դա ընդամենը աղմուկ է: Նրա կարծիքով՝ երկրի ղեկավարությունը չի ձևավորել ստույգ մոտեցում այն վերաբերյալ, թե ինչ ենք մենք ցանկանում Հայոց Ցեղասպանության ճանաչումից հետո: Նա նշեց, որ անհրաժեշտ է ստույգ հասկանալ, թե մեր պահանջի բովանդակությունը որն է, և արդյոք մենք պահանջում ենք հիշել և վերականգնել արդարությունը: Նրա կարծիքով Հայոց Ցեղասպանության հարցը հարկ է դիտարկել որ միայն բարոյական, այլ նաև տնտեսական տեսակետից: Փորձագետը հավելեց, որ յուրաքանչյուր հայ նույնպես հանդիսանում է Հայոց Ցեղասպանության զոհ, քանի որ Հայաստանը կորցրել է իրեն առաջ տանող բոլոր ճանապարհները և ուղղությունները, և այսօր մենք զգում ենք Ցեղասպանության հետևանքները: