Բավ է պառակտվել
16-03-2015 15:40

Հուսանք, որ Մինսկի համաձայնագրերը կկարգավորեն ուկրաինական ճգնաժամը.ՀՀ ԱԳՆ

Հայաստանը հույս ունի, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում կգործեն Մինսկի համաձայնագրերը։ Այս մասին Երեւանում «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարը նշեց, որ Հայաստանին ու Ուկրաինային միավորում է ոչ միայն դարավոր բարեկամությունը, այլ նաեւ հայկական բազմահազարանոց համայնքը։ Հենց այդ պատճառով Երեւանը հույս ունի, որ Նորմանդյան քառյակի Մինսկի համաձայնագրերը եւ կարգավորման մասին կոնտակտային խմբի կողմից ստորագրած մյուս փաստաթուղթը կնպաստեն հակամարտության լուծմանը։ «Մենք հույս ունենք, որ դա կօգնի կարգավորել ճգնաժամը»,- եզրափակեց Նալբանդյանը։