26-03-2015 08:28

ՀՀ խորհրդակցում է ԵՄ-ի հետ համաձայնագրեր կնքելու շուրջ

Հայաստանը ԵՄ-ի հետ խորհրդակցություններ է անցկացնում ապագայում նախատեսվող համագործակցության համաձայնագրի շրջանակները որոշելու նպատակով: Այդ մասին կառավարական ժամի ընթացքում հայտնել է ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ տևական քննարկումների արդյունքում հաջողվել է որոշել այն հարցերի շրջանակը, որոնց ուղղույամբ զարգանալու է ԵՄ-ի հետ համագործակցությունը: Ընդ որում տվյալ հարցերի շրջանակները չեն հակասելու ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության հետ կապված պարտավորություններին: Մասնավորպես խոսքը կառույցներ ձևավորելու, առևտուրը զարգացնելու, իրավապայմանագրային դաշտի առավելագույն ինտեգրման մասին է: Բացի այդ ապագա ընդհանուր համաձայնագրի շրջանակներում քննարկվում է նաև առանձին ոլորտներում համաձայնագրեր կնքելու հնարավորությունը: Մասնավորապես, ուշադրություն է հատկացվելու կրթության, աշխատանքի իրավունքի, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտների: Գաբրիելյանի խոսքով՝ այս տեսակետից կարելի է ասել, որ Հայաստանը հանդես է գալիս որպես հարթակ, որում առաջին անգամ ԵՄ-ի և ԵՏՄ-ի հետ լայն շրջանակներում համագործակցության փորձ է ձեռնարկվում: Գաբրիելյանը նշեց, որ բանակցային փուլը առայժմ չի սկսվել, և իր կողմից նկարագրված գործընթացները ընդամենը խորհրդակցություններ են այն հնարավորությունների շուրջ, որոնց հիման վրա ապագայում բանակցություններ են վարվելու: