Բավ է պառակտվել
06-03-2015 09:30

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստ Երևանում

Երևանում կայացավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը: Հանդիպման համանախագահողներն էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Քննարկումներին իրենց մասնակցությունն էին բերել նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Գործողությունների ծրագրում ներառված նախագծերին մասնակցող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԽ Քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի կատարման արդյունքները: Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջնայնությունների և բարեփոխումների օրակարգը: Այդ առթիվ Եվրոպայի խորհրդի գործընկերներին ներկայացվեցին ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները: