08-04-2015 09:23

Հայաստանը և Ռուսաստանը կքննարկեն երկկողմանի հարաբերությունների ողջ շրջանակը

Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Այսպիսի կարծիք է արտահայտել հարցազրույցում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ: Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բացի արտաքին քաղաքականության համաձայնեցման և միջազգային հարթակներում համագործակցության հարցերից նախատեսվում է քննարկել երկկողմանի հարաբերությունների ողջ շրջանակը, երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Բացի այդ մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի փոխանակում կկատարվի: «Իհարկե կքննարկենք նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման», - ասել է նա: Նալբանդյանը նաև հաղորդել է, որ իր այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ: «Համոզված եմ, որ բանակցությունները և հանդիպումները, ինչպես միշտ, արդյունավետ կլինեն և ուղղված հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական համագործակցության վրա», - ասաց նա: Զրուցակիցը բարձր գնահատեց ռուս-հայկական հարաբերությունների մակարդակը: «Մեր երկրների միջև հաստատուն իրավապայմանագրային դաշտ է ստեղծվել՝ շուրջ 250 համաձայնագիր և պայմանագիր: Ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում առկա սերտ համագործակցությունը մեր անվտանգությունը ապահովող կարևորագույն գործոններն են: Հաջողությամբ զարգանում է համագործակցությունը տրանսպորտի, հաղորդակցման, էներգետիկայի, այդ թվում նաև ատոմային էներգետիկայի, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման, բանկային, գյուղատնտեսական ոլորտում», - ասաց նա: Նախարարը հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ տնտեսական և առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրի գլխավոր ներդրողը: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության տևական ծրագիր է ստորագրվել: Մենք նմանատի փաստաթուղթ ենք ստորագրել միայն Ռուսաստանի հետ, որի գոյությունը միայն վկայում է մեր տնտեսական հարաբորությունների բացառիկ լինելու մասին», - ընդգծել է նա: Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ շրջանակներում հանրապետության առջև տնտեսական և առևտրային հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման համար նոր հնարավորություններ է ստեղծում: