Բավ է պառակտվել
13-05-2015 12:19

ՀՀ-ն և ԵՄ-ն բանակցային գործընթացը վերսկսելու մասին փաստաթուղթ կստորագրեն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Ռիգայում մայիսի 21-22-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Այդ մասին գրել է «Հայկական ժամանակ» թերթը՝ մեջբերելով դիվանագիտական շրջանակներում սեփական աղբյուրներին: Հրապարակման համաձայն՝ Ռիգայում Հայաստան-ԵՄ բանակցությունները վերսկսելու մասին փաստաթուղթ կստորագրվի: Ինչպես գրում են նյութի հեղինակները, առայժմ տվյալ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, քանի որ նախագահի մամլո խոսնակը չի պատասխանում իրենց հեռախոսազանգերին: