Բավ է պառակտվել
02-02-2015 13:27

Երևանը պետք է հայ-թուրքական արձանագրություններն անվավեր ճանաչի.փորձագետ

Մոտակա օրերին Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները պետք է անվավեր ճանաչի:Այսօր  հրավիրաված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց   «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Համահայկական հռչակագիրը մեկ քայլ առաջ էր հայկական պահանջների շրջանակներում ձեւակերպումների հստակեցման ոլորտում: «Ինձ համար ամենակարեւորը հռչակագրի այն մասն էր, որտեղ հիշատակվում է Սեւրի պայմանագրի եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավական ակտի մասին: Սա առաջին դեպքն է, երբ այդ գործոնները գնահատվում են Հայաստանի նախագահի շուրթերից», - նկատեց է Պապյանը: Եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա բացի ճանաչումից եւ դատապարտումից, այս հռչակագրով մենք հստակեցնում ենք մեր տարածքային պահանջները, այսինքն՝ Հայաստան-Թուրքիա սահմանը: «Սակայն դա բավարար չէ, քանի որ հռչակագիրը հակասում է հայտնի տխրահռչակ արձանագրություններին: Եթե տեսականորեն ընդունենք, որ Թուրքիան վավերացնում է արձանագրությունները, ապա այդ 2 փաստաթղթերը հակասություններ կառաջացնեն», - ընդգծեց Արա Պապյանը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի նախագահը Համահայկական հռչակագրի հետ զուգահեռ պետք է արձանագրությունները անվավեր ճանաչի, քանի որ միջազգային իրավունքը երկրի ներքին օրենսդրության նկատմամբ գերակա է: