Բավ է պառակտվել
22-03-2014 13:47

Ռոբերտ Քոչարյանը ֆինանսավորու՞մ է ՛՛Դեմ եմ՛՛ շարժմանը

՛՛Հայաստանի նոր քաղաքական մշակույթ՛՛ կուսակցության նախագահ Անի Զախարյանը վստահ է , որ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները պետք է մտնեն քաղաքականություն, հատկապես քաղաքագետ Դավիթ Մանուկյանը: «Ընդդիմադիր դաշտում ձեւավորվել է նոր ընդդիմություն, հանձին «Դեմ եմ» շարժմանը: Կարծում եմ, որ այդ երիտասարդները պետք է մտնեն քաղաքականություն: Օրինակ ինչո՞վ են «Դեմ եմ»-ի տղաները պակաս «Ժառանգության» երիտասարդ անդամներից»,- նշեց նա: Անի Զախարյանը քաղաքական դաշտում լուրջ թեկնածու է դիտարկում քաղաքագետ Դավիթ Մանուկյանին: Հարցին, թե արդյոք նույն Դավիթ Մանուկյանը ցանկանու՞մ է մտնել քաղաքականություն, Անի Զախարյանը նշեց. ՛՛Բայց ես էլ որ մտնում էի քաղաքականություն, չէի ցանկանում, այնպես որ շատ հնարավոր է, որ Դավիթը հետագայում ցանկություն ունենա»: Անի Զախարյանը չի մասնակցելու այսօր կայանալիք «Դեմ եմ»-ի հավաք-երթին, քանի որ «նոր բան չեն ասելու»: Նա նաև նշեց,թե տեղեկություններ ունի, որ «Դեմ եմ»-ը ֆինանսավորվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Նշենք, որ այսօր` մարտի 22-ին ժամը 14:00-ին, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է հավաք-երթ, որին մասնակցելու են նաեւ խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Ելույթ են ունենալու նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը: