Բավ է պառակտվել
16-01-2014 12:47

«Տարեմուտին Քոչարյանը դեղին քարտ ցույց տվեց Սերժ Սարգսյանին: Հնարավոր է նա նշանակվի վարչապետ»- Գուրգեն Եղիազարյանը։

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եզիազարյանն անրադարցավ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին և իշխող կուսակցության միջև առաջացած խմորումներին:

 

Ըստ նրա կարիք չկա այսօր խմորումներ փնտրել Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում, վերջին շրջանի խոսակցություններն առ ոչինչ են, նրանք երբեք ներսում լուրջ գզվռտոց չեն սարքելու: «Դա բացառված է։ Ի՞նչ է նշանակում, որ նրանք մի ճյուղի վրա նստած գզվռտոց սարքեն. կկոտրվի ճյուղը»,- ասաց նա:

Եզիազարյանը  Ռոբերտ Քոչարյանի ակտիվանալը պայմանավորեց նրանով, որ վերջինս այլևս ճար չունի, նրան վաղը շատ հարցեր են տալու «Մարտի 1-ի» և այլ երևույթների մասին, և դա կանխելու համար նա նման բաներ է անում:

Իսկ տարեմուտի  հարցազրույցը ոչ թե երկրի ծանր վիճակի պատճառով էր, այլ նրա ակտիվությունը ուրիշ նպատակ ունի, թե ի՞նչ է լինելու Սերժ Սարգսյանից հետո:

Վերջինիս խոսքով՝ Քոչարյանի հիմնական թիրախը հենց Սերժ Սարգսյանն է: «Տարեմուտին Քոչարյանը դեղին քարտ ցույց տվեց Սերժ Սարգսյանին: Հնարավոր է նա նշանակվի վարչապետ»,- եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը։