25-01-2014 13:26

Քոչարյանն ու Սարգսյանը ընկերներ են. Պարույր Հայրիկյան

 Այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անրադարձավ ներքաղաքական խմորումներին: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ընկերներ են. ՛՛ Ընկեր մի բան է, թիմը՝ մեկ այլ բան, օրինակ՝ վարչապետը Սերժ սագսյանի թիմից է, եթե նախագահը նրան չպաշտպանի թիմի մոտ, այլ պատկեր կստեղծվի՛՛-նշեց Հայրիկյանը և հավելեց, որ Քոչարյանին ինքը դեռ մարտի 1-ից առաջ է նամակ գրել ու հայտնել, որ վերջինիս պատմության մեջ կհիշեն որպես չարագործի:

Ըստ ԱԻՄ առաջնորդի երկրը դատարկվում է իշխանությունների ցանկությամբ.՛՛ Մեր ժողովրդին ստիպում են կուտակային համակարգի գնալ, 50 դրամի համար կռիվ տալ: Իսկ ահա գազի համար կռիվ չեղավ, մատակարարվում է անորակ գազ ու աննախադեպ թանկ գնով՛՛:

Ըստ Հայրիկյանի, իշխանությունը նախ պետք է շարժվի ժողովրդի շահերով, ոչ թե մտածի՝ ինչ անի, որ իշխանությունը մի փոքր ավել պահի:

Հայրիկյանը նաև նկատեց, որ վերջին կես տարվա ընթացքում Հայաստանում այնպիսի իրադարձություններ եղան, որոնք կարող էին շրջադարձային լինել: