Բավ է պառակտվել
24-06-2014 14:23

Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ գոյություն չունի. Ա. Մանուկյան

Ինձ համար Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ գոյություն չունի, այսօր լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ ինքը ոչ մի պարագայում չի ցանկանում անդրադառնալ Քոչարյանի երեկվա հայտարարություններին, նույնիսկ եթե վերջինս գործող իշխանություններին է քննադատում:

«Գողը խոսում է գողության մասին: Իսկ ընդհանրապես, ինձ համար նման քաղաքական գործիչ արդեն երկար տարիներ գոյություն չունի: Եվ նրա խոսքերն ինձ համար ոչ մի նշանակություն չունեն», - ասել է ընդդիմադիրը:

Հիշեցնենք, հունիսի 23-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքի հետ հարցազրույցում հերթով անդրադարձել էր հանրության մեջ առկա «ամենաթեժ» թեմաներին. Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքին, ճանապարհային տեսախցիկներին եւ վճարովի ավտոկայանատեղիներին: Քոչարյանը շոշափել էր նաեւ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու թեման՝ նշելով դրա առավելությունները: