02-09-2014 10:37

Ռոբերտ Քոչարյանի վերջին ելույթը ՀԱԿ-ի ներսում վեճերի առիթ է դարձել. ՛՛Իրավունք՛՛

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին ելույթը դարձել է տարաձայնությունների ու վեճերի առիթ հենց ՀԱԿ-ի ներսում։ Ոմանք այն կարծիքին են, որ լավ հետանկար է բացվում համագործակցելու երկրորդ նախագահի հետ, ոմանք էլ դրա դեմ ընդվզում են ու համարում  են դա կատարյալ խայտառակություն, քանի որ 10 տարի պայքարել են Ռոբերտ Քոչարյանի դեմ, նրան համարում են պարզապես աչքի գրող։ Մեր աղբյուրի վկայությամբ՝ Քոչարյանի հետ համագործակցելու հողի վրա կարող է նաեւ որոշակի արտահոսք լինել ՀԱԿ-ից»։