08-04-2014 20:34

Երևանի և Աշգաբադի միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր

Թուրքմենստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Թուրքմենստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աշգաբադի գործընկերոջ՝ քաղաքապետ Ռեջեփգելդի Նուրմամեդովի հետ, ստորագրել են «Երևան և Աշգաբադ քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հաստատման մասին» համաձայնագիր:


Երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի և Թուրքմենստանի մայրաքաղաքները պարտավորվել են փոխշահավետ գործակցություն ծավալել առևտրատնտեսական, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, երիտասարդական քաղաքականության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում: