Բավ է պառակտվել
24-06-2014 14:59

Եվրասիական միությանը Հայաստանի միացման փաստաթուղթ ստորագրելն անհնա՞ր է

Մինչեւ հուլիսի 1-ը Եվրասիական միությանը Հայաստանի միացման փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը շատ քիչ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ ընթանում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց, նախապատրաստվում են փաստաթղթեր, կան մի քանի տեխնիկական հարցեր, նաեւ խնդիրներ ԵՏՄ անդամ երկրների միջեւ: «Այդ խնդիրները կարող են լուծվել, չեմ կասկածում, որ ամեն ինչ մեկ շաբաթում տեղի կունենա:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ այս ամենը կապ չունի:
՛՛Այսինքն ունի այն իմաստով, որ երկրները ուժեղանում կամ թուլանում են. Հայաստանի եւ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կխորանա: Բայց այն, ինչ այժմ տեղի է ունենում, Ղարաբաղի հետ ուղղակի կապ չունի՛՛, - նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ չի արտացոլվի ղարաբաղյան հարցում, եւ ԼՂ-ի հետ կապված ոչ մի փոփոխության հեռանկար չկա:

Հիշեցնենք, ԵՏՄ տնտեսական գերագույն խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր փաստաթուղթը ստորագրել մինչեւ հունիսի 15-ը: Հետո որոշվել էր լուծել առկա խնդիրները եւ այն ստորագրել մինչեւ հուլիսի 1-ը: