՛՛Ժամանակը՛՛ գրում է, թե ՛՛Օրինաց երկրի՛՛ կուսակցությունը հուլիսի 18-ին հանրահավաք է հրավիրել, որը նվիրված է լինելու սոցիալական խնդիրներին: «Ժամանակ»-ը Երևանում հարցախույզ է անցկացրել՝ պարզելու, թե մեր համաքաղաքացիները կմասնակցե՞ն արդյոք ՕԵԿ հանրահավաքին: Սակայն նրանք հիմնականում նշել են, որ հիասթափված են, այլևս չեն վստահում այդ քաղաքական ուժին:
«Պատմությունից դասեր պիտի քաղենք, ՕԵԿ-ը միշտ դավաճանել է իր սկզբունքներին՝ ասել է մի բան, արել ուրիշ բան»,-ասել է քաղաքացիներից մեկը: