18-06-2014 10:39

Քառյակն իր երեսը փրկելու համար է 12 պահանջ ներկայացրել.՛՛Առավոտ՛՛

՛՛Առավոտ՛՛ թերթի հետ զրույցում ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Պետրոս Մակեյանն անդրադարձել է ոչ իշխանական ուժերի քառյակին եւ  վերջինիս 12 պահանջներին։ Նա, մասնավորաապես նշել է. ՛՛Կարծում եմ՝ քառյակն իր երեսը փրելու համար է այդ կետերն առաջարկել։ Քառյակը կարծես այլեւս ոչ ասելիք ուներ, ոչ էլ անելիք, հետեւաբար խնդիրներ է դրել, իր համար ՛՛թայմ աութ՛՛ է վերցրել։ Մնացածը կյանքը ցույց կտա։ Եթե դրսից ինչ-որ մեսիջներ զգան, կսկսեն քայլեր անել, եթե ոչ՝ կշարունակեն խաղալ ու թեկուզ իրենց դեմքը փրկելու համար էլի մի երկու փրկության ծրագիր կներկայացնեն մեր ազգի համար՛՛։