09-09-2014 16:21

Քառյակի 4 ուժերը կուտակայինի հարցով կդիմեն Սահմանադրական դատարան

Քառյակի չորս ուժերը համաձայնել են կուտակայինի հարցով դիմել Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր քառյակի փակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով սակայն շեշտեց, որ չնայած երկու ուժերը չեն ողջունել, բայց միացել են։
«Որոշեցինք դիմել Սահմանադրական դատարան, այս քայլը ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» նպատակահարմար չհամարեցին, բայց պատրաստ են միանալ նախաձեռնությանը»,-ասաց նա։
Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ Հաշվիչ հանձնաժողովում ՀՅԴ-ն էլ անդամ չի ունենա, չնայած որ երեկվա նիստին այդ մասին ՀՅԴ-ն իր դիրքորոշումը չի հայտնել։
Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» հրաժարվեցին Հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչներ ունենալ: